ԱԳՌԱՎԱՔԱՐ
(ազգային հոգեվերլուծության
սիանս)
Ընտանիք – աթարին կպած սեր, մեղրալուսին,
հիպերտոնիա, անընդհատ շարունակելի վերջ:
Քար - պտղաբերության աստվածուհու վատ պահպանված մարմինը, թարմ թխած հացի հոտ, հացը քիչ է, մեջը արուն կա:
Արծիվ – ժառանգական ճաղատություն, մար•արեական
հեռատեսություն, կրծքավանդակի և ոտքերին առատ մազածածկույթը պատմականորեն ձևովորված
իմունիտետ է քարանձավային մութուցրտի հանդեպ, խաբված լինելու անհաղթահարելի զ•ացողություն, անհուն հոգեմարմնական կապվածություն կարճատեսի ակնոցների հետ:
Գեն – հյուրասենյակից խոհանոց,
խոհանոցից նկուղ
տեղափոխված մեռած մարդկանց նկարներ, լոբով ճաշ, մոնղոլ-թաթարական արշավանքներ,
կապույտ աչքերի և խարտյաշ մազեñի ցեղական սպասում:
Տուն – վերադառնալու, թաքնվելու, մեռնելու ամենահարմար, ամենաանվտանգ, ամենատաք տեղը, հատկապես պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում:
Լեռ – ծովի բացակայություն:
Կարոտ – խոր աշնանային աչքեր, դուդուկի ձայն, ծիրանի չիր, կոտրված կարասի բռնակ:
Պատուհան – հարևանի
մանկապատանեկան լվածք, Ծիծեռնակաբերդ, 3-րդ պլան` Արարատ:
Արքա – Տիգրան Մեծի մետաղադրամ, քանդակներ նարդու վրա, 20 տարվա կոնյակի անվանում:
Հերոս – Վաղինակ Ճպուռյանի օրգանիզմ + Սասունցի Դավթի երևակայույթուն:
Սեր – ուտեմ քեզ, թաղեմ քեզ, չունենամ քեզ:
Ճակատագիր – Դուբլ N 4999, Տեսարան` Ծննդոց, Էպիզոդ` Բուռ
ու կես ջուրը, 3-4` գնաց, թուու… ամբողջական բուռը թափվում է հրմշտոցի մեջ, կես բուռը հասնում է ինչ-որ մեկին, որ կորչում է ամբոխի մեջ … մենք մեղք չունենք … ջրհեղեղից էս կողմ անձրև չի եկել:
Ավանդույթ - սեփական յուղով տապակվելը 5-րդ անգամից հետո դառնում է անառողջ ապրելակերպի և ծերության նշան: